Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը սահմանագիծ են այցելել

Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը սահմանագիծ են այցելել
23.06.2016 | 09:43

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղարաբաղի հարավային թևում նախագահ Բակո Սահակյանի և ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

«Հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ